Հանրային ոլորտը իբրեւ նվիրաբերման տարածք. Հետխորհրդային Երեւանի քաղաքաշինության սոցիալ-սիմվոլիկ խնդիրները

Հայաստանի անկախության առաջին տասնամյակի վերջից Երեւանում, հատկապես նրա կենտրոնական մասում սկսվեցին տարվել բարեկարգման ու կառուցապատման աշխատանքներ: Ասֆալտապատվեցին փողոցները, փոխվեցին մայթերի եզրաքարերը, սկսեցին կառուցվել նախ առանձին շենքեր, այնուհետեւ նաեւ ամբողջական ճարտարապետական ու քաղաքաշինական համալիրներª փողոցներ, հրապարակներ: Այսօր հինգ տարի անց շինարարական եռուզեռի մեջ է հայտնվել Երեւանի ողջ ժամանակակից կենտրոնը: Նկատելի է, թե ինչպես է աստիճանաբար փոխվում նրա ճարտարապետական նկարագիրը, հատկապես փողոցների ու շենքերի համամասնությունների, մասշտաբների, նաեւ մակերեսների առումներով:

Այս փոփոխությունները հակասական ընդունելությունների են արժանանում: Հատկապես մտավորականության շրջանում անչափ մեծ է դժգոհողների թիվը: Սրանք երկյուղ ունեն, որ կենտրոնի կառուցապատման արդյունքում Երեւանը կկորցնի բաց, մարդուն համաչափ եւ բնության հետ ներդաշնակ երկխոսության մեջ գտնվող քաղաքի իր առանձնահատկությունը: Մյուս կողմից քաղաքային հողատարծքների վաճառքը եւ հատկապես կենտրոնի հանրային օգտագործման տարածքների վարձակալման գործարքները առաջ են բերում ոչ միայն ճարտարապետական-գեղագիտական, այլեւ սեփականությանմարդու իրավունքների, սոցիալական համակեցության հետ առնչվող խնդիրներ: Եվ ընդհանրապես ծավալված շինարարությունը մեծ քանակությամբ հարցեր է առաջացնում: Հանրային կրքերի շիկացման առարկա է հատկապես Հյուսիսային Պողոտայի կառուցումը:

Ըմբռնելու համար կրքերի նման բորբոքման պատճառը, ինչպես նաեւ  դրանց շարժառիթները, պետք  նախ եւ առաջ անդրադառանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Ժամանակակից Երեւանի կենտրոնը եւ անշուշտ  նաեւª որն է Հյուսիսային Պողոտայի նշանակությունը:

Երեւանի գլխավոր հատակագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն հայկական նորագույն պատմության ու մշակույթի թերեւս առավել խորհրդանշական դեմքերից մեկն էր: Խորհրդային Հայաստանի ամենանշանավոր ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի կոչին արձագանքած ու Հայաստան տեղափոխված մի քանի տասնյակ արվեստագետների ու մտավորականների խմբում նա առանձնանում էր Ստալինյան դարաշրջանի քաղաքական իշխանության տրամաբանությունը խորապես ըմբռնելու, դրա  գաղափարաբանական ճառերը քաղաքաշինական, ճարտարապետական եւ կերպարային ձեւերի վերածելու տաղանդով:  Այս հատկանիշները, ինչպես նաեւ նախահեղափոխական Ռուսաստանում իր ստացած ակադեմիական կրթությունը, պրակտիկ ճարտարապետի փորձն ու Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը նախագծելու քաղաքական պատվերի գիտակցումը բացառիկ դեր ունեցան Երեւանի գլխավոր հատակագիծը կազմելիս£

Սրա հիմքում ընկած երկրաչափական պատկերըª  հարավ-արեւելքից հյուսիս-արեւմուտք, եւ հարավ-արեւմուտքիցª հյուսիս-արեւելք ձգվող ուղղանկյուն փողոցների ցանցը, եւ այն արեւմուտքից արեւելք ժամացույցի սլաքի ուղղությամբ եզրագծող օղակաձեւ փողոցները գալիս են բացահայտելու 20-րդ դարի երեսունականներին բնորոշ սոցիալիզմի կառուցման խանդավառությունը, Կամպանելայի Արեւի քաղաքի ուտոպիական կերպարը:

Սակայն, Արարատի դեմ հանդիման, հարթավայրի ճիշտ եզրագծին գտնվելու հանգամանքընրա միջով դեպի լեռը հոսող գետը եւ մանավանդ  Հյուսիսից եզարգծող բլրալանջերը Թամայանին քաղաքը բնության մեջ բացելու եւ բնության հետ կապելու հնարավորություն էին ընձեռում:  Սա եկավ  ճշգրտումներ մտցնելու գլխավոր հատակագծի ոչ միայն քաղաքաշինական, այլեւ գաղափարական ու գեղագիտական բովանդակության մեջ: Արդյունքում սոցիալական հավասարության ու բարօրության քաղաք կառուցելու գաղափարը իր տեղը զիջեց քաղաք-պարտեզ հիմնելու ցանկության առջեւ, այնպիսի մի վայր, որտեղ երկնային եւ երկրային դրախտները կկարողանային հանդիպել: Այս կոնցեպտում  իրենց արտահայտություններն էին գտել18-19դդ ձեւավորվաած ազգային կղերապահպանողական ճառերը: Հղումներ անելով Հին կտակարանին որում ասված էր, թե  Նոյյան Տապանը կանգ է առնել Արարատ լեռան վրա, ինչպես նաեւ ուշ միջնադարյան մի շարք եվրոպացի աստվածաբանների քարտեզներին, որոնցում Աստվածաշնչյան դրախտը զետեղված էր Հայկական բարձրավանդակում, այդ ճառը Հայությանը բացառիկ տեղ էր վերապահում մարդկության մեջ:    

Նախագծի կոնցեպտում առկա այս երկդիմությունը չէր կարող անհետեւանք մնալ. եւ մոդեռնի փոխարեն սոցիալական արեւի քաղաքը սկսեց կառուցապատվել, նեոկլասիցիստական ոճի մեջ: Ճարտարապետական այս շուռտիպը 20-30ականներին ստալինյան ռեւիզիայի նշանն էր: Հունահռոմեական միմետիկ ավանդույթներով հագեցած եւ պաշտամունքային բովանդակություն ունեցող սյունակամարային համակարգը  եկավ մարմնավորելու քաղաքաշինական դիմագիծը պետության, որի քաղաքական երկնակամարում արեւի դիրքը այսուհետ  մեկ անձի քմահաճույքով պիտի լիներ պայմանավորված: Նախագծային կոնցեպտի եւ կերտման միջեւ այս հակասությունը իր արտահայտությունը գտավ նաեւ վարչական ու մշակութային կենտրոնների  ֆունկցիոնալ տարանջատման եւ ծավալատարածական հակադրման մեջ:  Առաջինին օժտելով էքսցենտրիկ (էլիպսաձեւ հրապարակ, շրջապատված կառավարական շենքերով) եւ երկրորդինª կոնցենտրիկ (վաղ միջնադարյան ճարտարապետական գլուգործոց Զվարթնոցի հետ ուրվագծային զուգորդումներ ունեցող եւ պուրակներով շրջապատված եռահարկ ռոտոնդա)լուծումԹամանյանը Երեւանի քաղաքաշինական զարգացմանը հաղորդեց անհավասար բնույթ: Այս կենտրոններից, եւ պողոտաներից բացի կենտրոնի մյուս հատվածները(երկրորդական փողոցներ,նրբանցքներ ու բակեր) մնացին անավարտ, կամ էլ ընդհանրապես չկառուցապատվեցին, խորհրդային հաջորդ տասնամյակներին թողնելով լոկ հետագա կառուցապատման սկզբունքների անդադար ու անպտուղ քննարկումները: Մոդեռնիստական նախագիծն այսպիսով, մնաց անվարտ :

Այնինչ Թամանյանի հատակագծում Հյուսիսային Պողոտային տրված տեղը իրոք բացառիկ էր: Բոլոր փողոցների նկատմամբ լինելով շեղադիր, այն կոչված էր իրար միացնելու քաղաքի երկու վարչական ու մշակութային կենտրոնները: Այս միացումը սակայն քաղաքաշինականից զատ ուներ  ավելի ընդհանրական կոնոտացիա. դրանով նշվում է Երեւանի, իբրեւ Հայաստանի մայրաքաղաքի մշակութային-քաղաքական միասնության, հետեւաբար ինքնուրույնության հաստատումը: Ամբողջացնելով քաղաքը հյուսիսից հարավ կիսող առանցքը, Հյուսիսային Պողոտան, իր հարավային ծայրով բացահայտում էր այդ ինքնուրույնության տեսողական խորհրդանիշըª Արարատ լեռը, իսկ հյուսիսայինով հղում վերջին երեք հարյուր տարիների աշխարհաքաղաքական կողմնորոշմանը:  Թամայանը իր հատակագծում Երեւանի իբրեւ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի մշակութային- քաղաքական վերահաստատման ծրագիրը խորհրդանշանական առումով զետեղում էր Ռուսական իմպերիայիզմի ծավալապաշտությունը խորհրդանշող առանցքի վրա: Սակայն Սառը Պատերազմի սկիզբը եւ Ստալինի մահը եկան վերջ դնելու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում իր բարձրակետին հասած ռուսական ռազմա-քաղաքական ծավալապաշտությունը: Հյուսիսային Պողոտայով հանդերձ Երեւանի կենտրոնի կառուցումը եւս դադարեցվեց:  

Փոխարենը սկսեցին կառուցապատվել քաղաքը արեւելքից արեւմուտք պարագծող և Արարատին նայող ամֆիթատրոնաձեւ բլուրները: Անավարտ կենտրոնը իր վարչական ու մշակութային բջիջներով, շրջապատվելով պատմական Հայաստանի տեղանունները կրող նորաշեն թաղամասներով, եկավ դառնալու  այն պարապությունը, որը պիտի ձեւավորեր Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի իրական նշանակությունը: Սոցիալ-քաղաքականի նկատմամբ սիմվոլիկի գերակշռությունը  ինքնին արդեն իսկ ենթադրում է ներքին մի պարապ տարածության գոյություն: Սոցիալ-քաղաքական այդ աննշանության, կամ նման նշանակության բացակայության վրա էլ սկսեցին հառնել խորդահայ ազգայնական հռետորությունները, առ այն, որ Երեւանը, ոչ թե Սովետական Հայաստանի, այլ ամենայն հայոց մայրաքաղաքն է, կամ մայրաքաղաքների մայրաքաղաքը, մի քաղաք, որը իրենով  կոչված է մարմնավորելու Պատմական Հայաստանի բոլոր նախկին մայրաքաղաքները:

Խրուշովյան ձնհալի կարճատեւ շրջանում քաղաքաշինությանը փորձ արվեց հաղորդել սոցիալական բովանդակությունը, որից այդպես անմասն էր մնացել ստալինյան էպոխան: Զանգվածային բնակարանաշինությամբ արտահայտվող նոր պարադիգման, այդ տարիներին իրականացվելով քաղաքի արվարձաններում, կենտրոն էր վերադառնում սոսկ դեպքից դեպք, հանրային սիմվոլիկ կառույցների տեսքով(ԱՅՐԱՐԱՏ վերանվանված ՌՈՍԻԱ կինոթատրոն, երիտասարդական պալատ, մարզահամերգային համալիր, ժամանակակից արվեստի թանգարան): Այնինչ 60-70ական թվականներին Թամանյանի նախագիծը սկսեց նոր քննարկումների առարկա դառնալ, իբրև թեմա ունենալով արդեն պատմական ասպեկտները: ճարտարապետական տարածությունը  դրանցում սկսեց դիտվել իբրեւ ժամանակի եւ  հիշողություն կրող:  Ի դեմս 19-րդ դարի վերջին, եւ 20-րդ դարի սկզբի դեռեւս պահպանված պատմա-ճարտարապետական շերտերի, քննադատվեցին հեղափոխությունը եւ մոռացումը, սկսեցին կարեւորվել էվոլյուցիան եւ հիշողությունը: Պոստմոդեռնիզմի ազդեցության տակ նույնիսկ կենտրոնում մնացած այդ շերտերը տեղափոխելու եւ այլ վայրում հավաքելու պարզունակ առաջարկներ արվեցինսկսվեց անգամ նախագծվել 17-18դդ ժողովրդական ճարտարարապետության նմուշներից կազմված թաղամաս: Արդյունքում պետությունը գույքագրելով հին կառույցները, դրանք վերցրերց իր խնամաքի տակ: Որոշ շենքերի վրա համարակալվեցին անգամ քարերը: Իսկ  Թամանյանի նախագիծն ավարտելու խնդիրը, կարծես թե օրակարգից սկսում է վերջնականապես դուրս գալ, երբ վրա հասավ Խորհրդային Միության փլուզումը

Խորհրդային Միության փլուզումը եւ Հայաստանի անկախացումը եթե Երեւանի կյանքում արտահայտվեց հակասականորեն: Տնտեսական վայրիվերումները, Էներգետիկ, տրանսպորտային, կոմունիկացիոն խափանումները, սեփականաշնորհումը եւ հանրային հողատարածքների հատվածականացումը, ինչ խոսք, որ խզում են առաջ բերել կենսագործունեության համակարգում Երեւանի նախկին արդյունաբերական գործառույթները փոխելով սպասարկման ու առեւտրի:  Բայց անցյալից մնացած որոշ ոլորտներ, ուժային գծեր պահպանեցին շարունակություններ գտնելու հնարավորություններ: Մշակութային-քաղաքական համակարգի մեջ  այդպիսի ոլորտ էր քաղաքաշինությունըª կենտրոնի վերոնշյալ անավարտությունը: Ավտորիտար իշխանությանը եւ դրա պատմական թուլացմանը հղող անավարտությունը դարձան ռեպրեզենտատիվ գործառույթի շարունակականությունը ապահովող իրական ռեսուրս:  

Ահա այս ռեսուրսից են օգտվում քաղաքական ու տնտեսական այն ուժերը, ովքեր  այսօր ստանձնել են քաղաքի կենտրոնի եւ նախ եւ առաջ Հյուսիսային Պողոտայի շինարարությունը: Այդ ռեսուրսը, բնականաբար, միայն հողատարածքներից եւ մակերեսներից չի կազմված, այլեւ հասարակական ըմբռնումներին ուղղված եւ ռացոնալացնող զանազան ճառերից: Դրանցից առաջինը տնտեսության զարգացման ու մարդկանց աշխատատեղերի ապահովումն է: Այն առավել ազդեցիկն էր, քանի որ հարադրվելով խորհրդային անցյալի եկող աշխատանքի փառաբանմանը, հասկանալի է հասարակության առավել լայն եւ առավել չքավոր շերտերին: Քաղաքի զարգացումը էքստենսիվ ուղուց ինտենսիվին անցնելու անհրաժեշտությունը փաստարկող ճառը կոչված է ապահովելու հասարակության գիտատեխնիկական, նոր տնտեսական ու էկոլոգիական գիտակցություն կրող շերտերի աջակցությունը: Եվ երրորդը վերաբերում է բուն քաղաքաշինությանը. ավարտին հասցնել Թամանյանի հատակագիծը:  Եթե առաջին երկու ճառերը դեռեւս մնում են առանց հարցադրվելու, ապա երրորդը ենթարկվում է բուռն քննարկման. պահպանվում է արդյոք  նախագծի քաղաքաշինական նշանակությունը, եթե փոխվում են կառուցապատման ոճական եւ մասշտաբային առանձնահատկությունները, կամ ավելի ընդհանուրª եթե անգամ ոչինչ չի փոխվում ինչպես կարելի է իրագործել մի նախագիծ, որը հղացվել է այլ ժամանակաշրջանում: Անգամ տնտեսա-բարոյականª որն է դրա գինը եւ այլն:   

Այսօր նրան վերադառնալու, Երեւանի առաջին գլխավոր հատակագիծը ավարտին հասցնելու գաղափարի քննարկումները, սոսկ Երեւանի, նրա կենտրոնի եւ Հյուսիսային պողոտայի կառուցապատման քննարկումներ չեն: Իրականում դրանցով  խնդրականացվում են նաեւ ժամանակի եւ տարածության մետաֆիզիկական այն պատկերացումները, որոնցում դրանք անմասն են միմյանցից, եւ քաղաքային տարածության կառուցումը ներկայանում է իբրեւ ժամանակներից դուրս ծիսաքաղաքական միասնական արարք, իշխանության եւ ինքնության զոհաբերական հաստատման ձեւաչափ: Տարածության այսպիսի ճգնաժամային պատկերացումները պայմանավորված են նրանով, որ պատմական բարեփոխական զարգացման փոխարեն ձեւավորվել են  հեղափոխական հաստատումների անհրաժեշտության հիմքի վրա: Այդ պատկերացումների համար պետականությանª բռնության նախնական(եթե ընդունենք պետության մարքսիստական ձեւակերպումը), սահմանադրական տարածության ձեւավորման խնդիրն է, որ հարյուրամյակներ շարունակ զբաղեցնելով հասարակության, նրա քաղաքական վերնախավի միտքը, դարձել է մերան: Ամենեւին էլ պատահական չէ, որ սոցիալ-քաղաքական տարածությունն այսօր իրենից ներկայացնում է մի միջավայր, որտեղ հոգեւոր-քաղաքական ուժերը մշտապես ՙպաշտոն մատուցանելու՚, իսկ ժողովուրդը նրանց ՙօրհնությամբ՚` զոհաբերություններ կատարելու մեջ են:  Հասարակական-քաղաղաքական հարաբերությունների նման բեւեռացման մեջ պոպուլիստական ճառերով զինված ավտորիտար իշխանությանը հեղափոխական ելույթի պատրաստ ժողովրդական զանգվածներին միացնողը ծեսի ֆորմալ շրջանակն է: Դրա դերը իրականության տարբեր հարթությունների(նյութական եւ աննյութական, սոցիալ-քաղաքական եւ ձեւական-սիմվոլիկ) միջեւ կապը մեկ շարժումով, մեկ ժեստով, մեկ պոռթկումով ստեղծելու, իրականը ամրացնելու, եռանդը վերակենտրոնացնելու եւ մոբիլիզացնելու մեջ է:  

Հայկական իրականության մեջ հեղափոխական պայքարը, հասարակական-քաղաքական նպատակները ծիսական շրջանակների մեջ դնելու, այն սիմվոլիկ պերֆորմենսովª արտահայտելու եւ հաստատելու օրինակները իրականում համատարած են: Շատ չծավալվելու համար հիշենք ոչ հեռու անցյալի մի քանի օրինակ. Այսպես հայտնի է, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբին հայ ֆիդայիները հատուկ մարտապարեր ունեին, որ կատարում էին թուրքական պատժիչ զորախմբերի դեմ մղվելիք մարտից առաջ:  Հիշենք այլ օրինակ. Անցյալ դարավերջին, որբաչեւյան պերեստրոյկայի տարիներին ծայր առած հեղափոխական շարժումը կազմակերպող զանգվածային հանրահավաքները ուղեկցվում էին ծիսականացված տարրերով(առավել հայտնի եւ արողակարգային իմաստ ձեռք բերածը հսկայածավալ ամբոխը մագնիսացնող եւ մեկ մարմին դարձնող շեփորականչ էր, որով  սկսվում եւ ավարտվում էին ցույցերը): Երկու դեպքում էլ 19-րդ դարի Ազգային-ազատագրական պայքարի եւ 20-րդ վերջին ազգային-ժողովրդավարական նոր կարգերի հաստատման դրվագներում դրսեւորվող այս պերֆորմենսները ունեին այդ պայքարը իմաստավորելու, տարընկալումներից զերծ պահելու եւ դրանց օրինականությունը հաստատատելու խնդիր:

Այդ մասին է վկայում բոլորովին թարմ քաղաքական մի իրադարձությունª 2004թ. ապրիլի 12 լույս 13-ի գիշերը Հանրապետության Նախագահի նստավայրի մոտ սկսած անժամկետ հանրահավաքը բռնի ուժով ցրումը: Անկախ Հայաստանի երկրորդ նախագահի իշխանության օրոք տեղի ունեցած քաղաքական այդ առվել մեծ բախմանը հետեւեց ընդդիմության եւ իշխանությունների փոխադարձ մեղադրանքների, եւ ինքնաարդարացումների մի երկարատեւ շարան: Իր արտաքին պարզության մեջ դրանցից մեկ հարացուցային է: Ընդդիմության ներկայացուցիչները, հիմնավորելու  համար իրենց ցույցի խաղաղ(այսինքն սահմանադրական) բնույթը եւ իշխանության գործադրած բռնության ոչ համարժեք լինելը, ասացին որ ժողովուրդն այդ ժամանակ նվագում եւ պարում էր:

Նրանք  այդ առումով չէին չքմեղանում. միտինգավորները իրոք էլ երգելիս ու պարելիս էին եղել: ՙԿատարողական արվեստի՚ այս դրսեւորումը, սակայն, լոկ առաջին հայացքից կարող է թվալ անմեղ արարք: Խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, թե նրանք այդ բանը անում էին գիշերվա կեսին, երբ օրինապաշտ քաղաքացիները սովորաբար քնում են: Նույնիսկ ցերկվա լույսով իրականացված լինելու դեպքում, այդ պարը իրականում իր մեջ սպառնալիք  ունի ինչպես դեպի ներսª դեպի պարողը, այնպես էլ դեպի դուրս, դեպի տիրապետող կարգը եւ իշխանությունը: Այստեղ սակայն էական հարցը հետևյալն է. ում համար է պարվում այդ պարը, որն է այն հայացքը, ում համար ներկայացվում է այն: Հայերենում այդ առումով արտահայտություն կաª սատանի մայլում քյանդրբազություն անել. այսինքն անել մի բան, մի վայրում, որի տերն անհայտն է: Լականը դրան անվանում է Ուրիշ: ՈՒրիշի հայացքի ներքո պարելու այս ձգտումը, լինելով զգացականության ու բացության արտահայտություն, միաժամանակ ենթադրում է ծեսի ֆորմալ շրջանակի գիտակցում: Ով էր, կամ որն էր այդ Ուրիշը, եթե ոչª Հայաստանի մշակութային քաղաքական ինքնիշխանության վերահաստատման պարադիգման էր: Ահա այսպես հարյուրամյակներ շարունակ հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ժեստ, լինի դա անհատական թե կոլլեկտիվ, հայության մեջ ձևավորված բոլոր պատկերացումներըª լինեն դրանք խմբային, թե հանրային ու համազգային, այդ պարադիգմային նվիրված լինելու, դրան ծառայելու հանգամանքով էին եղել պայմանավորված:

Առնչվելու համար հանրային եւ պետական ոլորտների այսպիսի դիֆուզ, տրանսգրեսիվ ընկալման պատմա-քաղաքական պատճառներին, ավելորդ չէ հիշել քսաներորդ դարի սկզբին Բրիտանացի երկու հանրահայտ քաղաքական գործիչների նշանավոր դարձած ֆրազները, որոնոցում արձանագրվում էր Հայաստանի անհույս վիճակը: Նրանցից մեկը Լլոյդ Ջորջը, խոստովանելով իր անկարողությունը հայկական ջարդերը դադարեցնելու հարցում, ասում էր թե Բրիտանական նավերը անկարող են բարձրանալ Հայաստանի լեռները: Իսկ մյուսը, Ուինստոն ՉերչիլըԱռաջին համաշխարհային պատերազմի արդյունքները արձանագրող վերջին Լոզանի կոնֆերանսից հետո, նկատի ունենալով օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված Արեւմտահայերին եւ ֆիզիկական գոյատեւման համար անկախությունից հրաժարված եւ բոլշեւիկյան նորաստեղծ կայսրության մեջ մտած Արեւելահայերին, պարզապես արձանագրում է, թե Հայաստանի պատմության վերջին էջն էլ փակվեց:  

Նավի եւ լեռան պարադիգման իրականում մինչեւ Անգլիայի վարչապետի շուրթերից հնչելն էլ վաղուց էր դարձել հայ  Հայաստանի պետականությունը վերականգնել ձգտող մշակութային-քաղաքական մտքի սեփականությունը: Այդ միտքը 17-18-րդ զարգանում էր Հայաստանից դուրս Հնդկաստանից մինչեւ Հոլանդիա եւ Անգլիա  ձգվող գաղթօջախներում:  Հայկական սփռումի  նախնական այս աղեղը  սկսել էր ձեւավորվել դեռ խոր Միջնադարում: Դրան նպաստել էր Կենտրոնական Ասիայից դեպի Կովկաս ու Փոքր Ասիա ներթափանցած  թյուրքալեզու ժողովուրդների  ճնշման ներքո Հայաստանի հարթավայրային մասերի բնակչության արտագաղթը: Քաղաքները  զրկվելով իրենց բնակիչներից սկսեցին անկում ապրել, իսկ վերջիններս ստվար խմբերով հաստատվելով նախ Հայաստանին հարող, այնուհետեւª հեռավոր երկրներում, ձեւավորեցին բազմաթիվ գաղթօջախներ: Այս գաղթօջախները անգնահատելի դեր խաղացին հայ ժողովրդի մշակութային-քաղաքական զարթոնքում:  

Բայց մինչ այդ դրանք ստիպված էին գոյատեւել: Իսկ գաղութային պայմաններում վերապրելու ռազմավարությունը ենթադրում էր հիշողության աշխատանքի (ներկայության սգիª ինչպես կասեր Լիոտարը) ձեւերի փորձարկում: Այդ առումով հատկապես հատկանշական եղան Հայաստանի վերջին մայրքաղաք Անիի բնակիչների անցած ճանապարները: Բագրատունիների թագավորության անկումին հետեւած տեւական պատերազմները, կոտորածները, թալանը, տնտեսական աղետները եւ վերջապես երկրաշարժը 11-14դդ ընթացքում աստիճանաբար ամայացրին քաղաքը, վերածելով ավերակների կույտի: Իրենք անեցիները ցիրուցան եւ տարժամանակյա գաղթերի արդյունքում ստեղծեցին հսկայական գաղթավայր նախ Ղրիմում: Այնուհետեւ ստիպված եղան լքել նաեւ Ղրիմը եւ հաստատվել Հարավային Ռուսաստանում(Ազովի ափին): Գաղթի ճանապարները նրանց հետնորդներին հասցրին նաեւ Լեհաստան, Հունգարիա, Տրանսիլվանիա: Անեցիները միշտ վառ պահեցին իրենց քաղաքի հիշատակը իրենց սրտերում երբեք չդադարեցին հպարտանալ դրանով£18-19դդ անգամ, երբ այդ գաղթավարերի բնակչությունը այլեւս հայերեն չէր խոսում եւ մշակույթայնորեն ձուլվել էր իր շրջապատին, նրանք չէի մոռանում իրենց Անի քաղաքից լինելը:

Հայկական իրականության մեջ մինչ այդ աննախադեպ տեղային ինքնության առաջացման պատճառները կարել է վերհանել Անի քաղաքի աննմանության, ինչպես նաեւ նրա անկման պատճառների մասին ստեղծված բանահյուսական ավանդապատումներում: Անին դրանցում հառնում իբրեւ ամրակուռ պարիսպների, բազմաթիվ դարպասների, հսկայածավալ մի քաղաք, իր հարյուրավոր վաճառաշահ խանութներով, իր բազմաշնորհ ու հմուտ արհեստավորներով, իր խորամիտ հոգեւորականներով ու քաջ զինվորականններով: Նկարագրությունների պսակը սրբատաշ պատեր, բարձրաթռիչք կամարներ ու պերճաշուք  գմբեթներ ունեցող հազար ու մի եկեղեցիների հիշատակումն էր: Այն գալիս է ամբողջացնելու քաղաքի տեսողական ուրվագիծը, նրա օժտելով սրբազան ու երկնային լուսապսակով: Քաղաքի այսպիսի սրբացված նկարագրությունը իր մեջ պարունակում էր երկու ներհայտ հղում իրենց իսկª անեցիների առաքինությունների մասին. մեկը նրանց բարեպաշտությունն էր, որն արտահայտվում էր եկեղեցաշինության մեջ, մյուսըª նվիրվածությունը իրենց քաղաքին, ինչն արտահայտվում Անիի հիշատակը վառ պահելու մեջ:   

Բարեպաշտության եւ նվիրվածության այս վարքագծերը մի քանի կարեւոր դեր ունեցան. դրանք  նախ նպաստեցին օտարության մեջ քաղաքի տեսիլը վառ պահելուն, հոգեւոր ու  մտավոր գոյատեւմանըերկրորդը ժամանակի ընթացքում գնահատվելով իբրեւ արժանիքներ նպաստեցին ազգային ինքնագիտակցության ձեւավորմանը, եւ երրորդª թույլ տվեցին ուրիշի մոտ իբրեւ շինարար եւ քաղաքակիրթ ազգ ներկայանալուն:

Այս ներկայացման հնարավորությունը, միաժամանակ պետականության վերականգմանª մշակութային-քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն էր: Այն իրագորձվում էր երկու առումներովª սուբյեկտիվորեն(ինքնաներկայացման միջոցով), եւ ինտերսուբյեկտիվորեն (այլոց, Հայաստանը նվաճած ժողովուրդների հետ համեմատվելու միջոցով ): Թրծվող հռետորությունները կառուցվում էին երկու տարբերª ծագումնաբանական(հայ ժողովրդի բիբլիականությունը ցույց տվող), պատմամշակութային(քաղաքակիրթ լինելը ցույց տվող)շերտերի վրա: Հայկական պետականության վերականգման շուրջ Եվրոպական պետությունների մոտ հետաքրքրություններ առաջացնելուն միտված այս հռետորությունները վկայում էին, որ հայ մշակութային քաղաքական վերնախավի պատկերացումներում դրա իրագործումը ենթադրվում էր արտաքին միջամտության ձեւով:  

Այս ռազմավարության որդեգրումը անշուշտ պայմանավորված էր պատմաքաղաքական իրողություններով: Դրանցից առավել էականը պետականության վերականգման գաղափարի եւ վերջինիս կրող հայ մշակութային քաղաքական էլիտայի գաղթավայրային ծագումն ու պատկանելիությունն էր:  Սա ձևավորում էր քաղաքական վարքագիծը, հիմք էր դառնում ռազմավարական հաշվարկների համար եւ մղում ձեռնարկների, որոնք կարող էին ունենալ ամենատարբեր, խիստ անսպասելի արդյունքներ, ուրվագծել այդ միջամտության ամենատարաշխարհիկ սուբյեկտներին: Ինչ ասես արժեր, օրինակ այսօրվա պետաքաղաքական իրողությունների համար աներեւակայելի դաշինքը(Պֆալցի կյուրֆուրստը, Ավստրիական Լեոպոլդ կայսրը եւ Տոսկանիայի դուքսը), որ համախմբել էր 17-18-րդ դարերի ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Իսրաել Օրին:

Եթե հիշենք, որ Հայաստանի քաղաքական անկախության կորուստը ևս տեղի ունեցավ ոչ թե միանգամից, այլ երկարատև սողանքի ռեժիմով, հնթացս ծնելով նաև Կիլիկիայի հայկական արտատարածական թագավորությունը, ապա կարելի է պնդել, որ արտատարածականությունը պատմաքաղաքականորեն ձեւավորված մի դիրքավորում էր, որը ենթադրում էր նաև քաղաքական անկախության վերականգնման տարածական առանձնահատկությունը: Արտատարածականությունը  ոչ միայն դիրքային այլընտրաքը բացառող քաղաքական որոշումներ եւ վճիռներ էր ենթադրում, այլեւ ստիպում էր հաշտվել այդ որոշումներն ընդունելու տեղանքի պարտադրվածության հետ: Այսպես էր, որ 1918 թվականի առաջին հանրապետության հռչակվեց  Թիֆլիսում:  Սոցիալիստական պետություն կառուցելու տոտալիտար այլասերման ենթարկված փորձը, իրականում նունպես արտատարածականորեն հղացվեց ու ներդրվեց բոլշեւիկյան 11կարմիր բանակի սվիններով :

Սա նշանակում է, որ իշխանության ավտորիտար համակարգը իրականում ժամանակակից հայկական պետականությունների համար արխետիպային է:

Պետականության վերականգման(տարածականացմանª եթե Դըլյոզի բառով ասենք) էլիտար գաղափարի կյանքի կոչումը այլ տիպի իշխանություն չէր էլ կարող առաջ բերել քան ակտի(նվիրաբերական ու զոհաբերական) վրա հիմնված իշխանությունն:

Երեք հանրապետությունների ժամանակ էլ երկրի պետական համակարգը կառուցելու հայտ ներկայցրած ուժերն էլ ունեցել են հասարակության հետ հաղորդակցվելու խնդիրներ:  Օրինակ հայտնի է, թե ինչպիսի մշակութային-քաղաքական անզգայունության, անտարբերության եւ անհասկացողության էր բախվում Առաջին հանրապետության քաղաքական ղեկավարությունը:  ժողովրդավարական եղանակներով պետական ինտիտուտների եւ ընդհանրապես ընտրական համակարգի ձեւավորման ճանապարհին կառավարողները ստիպված էին լինում այդ ժողովրդավարությունը ներդնել ավտորիտար միջոցներով:  Եւ այդ դիկտատորական դեմոկրատիայի հետեւանքները  իրենց երկար սպասեցնել չտվեցին:   Արտահայտվելով ապստամբությունների ու սաբոտաժների տեսքով, դրանք եկան խարխլելու նորաստեղծ երկրի հիմքերը, եւ հեշտացնելու քեմալա-բոլշեւկիկյան համակարգված ներխուժումը Հայաստան:  

Խորհրդային վարչա-հրամայական համակարգի վերացումը, պետական մոնոպոլիստական տնտեսությունից դեպի մասնավոր սեփականության ու շուկայական հարաբերությունների վրա հիմնաված տնտեսական նոր կացութաձեւի անցումը հետխորհրդային երկրներում բերեց մասնավորի, հանրայինի ու պետականի սահմանազատման խնդիրներ:  Դրանք անհրաժեշտություն էր լուծել միաժամանակ, բայց եւ տարբեր ֆիզիկական, իրավական, քաղաքական, վարչական առումներով. հողի եւ ձեռնարկությունների սեփականաշնորհում ու մասնավորեցում, օրենսդրական հիմքերի ստեղծում, նոր տնտեսությունը եւ սոցիալական ոլորտը տնօրինող վարչական ապարատի եւ որ ամենակարեւորն է, այս ամենը կազմակերպող քաղաքական իշխանության կայացում:  

Հայաստանը այս համընդհանուր խնդիրներից բացի ուներ առանձնահատուկ խնդիրներ:  Խորհրդային պետության մայրամուտի տարիներին հարեւանների հետ առկա պատմական հակասությունները սկսել էին նոր ուժով բորբոքվել:  Կարելի է նույնիսկ ասել, որ Խորհրդային Միության փլուզման սուբեյկտիվ գործոններից առավել ազդեցիկը, հենց հայ-ադրբեջանական հակմարտության սկիզբը եղավ, որը Երեւանի փողոցներ դուրս բերեց տոտալիտար երկրի համար աներեւկակայելի մարդկային զանգվածներ:  Ազգային ու ժողովրդավարական իրավունքներ պահանջող հարյուր-հազարավոր ցուցարարները դետոնատորի դեր կատարեցին խորհրդային հասարակությունը ներսից պայթեցնելու առումով:  Արագ հաջորդած փլուզումից հետո այդ հակամարտությունը փոխարկվեց ռազմական բախման ու լայնածավալ պատերազմի և նորանկախ պետության պաշտպանությունը Հայաստանի ղեկավարության համար դարձնելով գերխնդիր: Դրանից առաջ եկած խնդիրներից առավել էականը  ուժային կառույցների ու նախ եւ առաջ բանակի առաջանցիկ ձեւավորումն էր: Այս առանձնահատուկ զարգացումը Հետխորհրդային Հայաստանի հասարակությանը բախեց ուժայինների, ազգայնական հռետորություններին դիմողների դերը բարձրացման խնդրի հետ: Իրենց նպատակին հասնելու միջոցների ընտրության մեջ խտրականություն չդնող ամբոխավարակաների համար Ժողովրդավարությունը վերջինն է, որին կցանկանային դիմել£

Արդյունքում հասարակական-քաղաքական ուժերի փոխարեն Երեւանում գնալով ավելի ու ավելի մեծ տեղ են սկսում գրավել ռեգիոնալ ծագման վրա կազմավորվող քաղաքական կուսակցությունները հայրենակցական միությունները: Սփյուռքի առանձնահատուկ պայմանների համար ստեղծված կառուցվածքների տարածման հետեւանքները Հայաստանյան իրականության մեջ քայքայիչ են: Հանրային ոլորտում բանեցնելով նվերի, ծիսական ներդրման, հարազատական զգացումների հիման վրա արվող եւ քննադատություն չհանդուրժող այլ պրակտիկաներ, այդ կառուցվածքները մշակութային-քաղաքական գործընթացները ենթարկում են  ազգագրականացման ու առեւտրականացման: Հետգաղութային տեսության մեջ հիբրիդացում տերմինը ստացած այդ երեւութները ենթարկվում են միայն երկկողմանի գործարքներիª առեւտրական բանակցությունների ու մշակութային  թարգմանությունների:   

Հյուսիսային Պողոտան այս գործընթացների առանցքն է. նախկինում ազգային պետության վերականգնումը, պատմամշակութային ու քաղաքական իրավունքների տարածականացման վեկտորը բացահայտող մոդեռնիստական այդ նախագիծը այսօր ենթարկվում է վերանպատակադրման: Դրանցից առաջինը հասարակության մեջ գերիշխող խմբերի տնտեսական շահերի սպասարկումն է եւ նրանց քաղաքական իշխանության ամրապնդումն է: Երկրորդը տնտեսության վերակառուցումը, արտադրության փոխարեն, սպասարկման ու նախ եւ առաջ տուրիզմի ոլորտի զարգացումը, որը ստիպում է լուծել ազգային խորհրդանիշները, բնությունը եւ մշակույթը առեւտրականացնելու ու փոխարկելի ապրանք դարձնելու հրամայականը: Այսօր պայքարը եւ մրցակցությունը Հյուսիսային պողոտայի համար դա պայքարն է մի կողմից ազգային պետություն կառուցելու ավտորիտար-մոդեռնիստական եւ, մյուս կողմից, Արարատին նայող պատուհան ունենալու լիբերալ-պոստմոդեռնիստական նախագծերի կողմնակիցների միջեւ: Այդ բախումը արդյո±ք  կարող է նպաստել քարտեզագրմանը մի վայրի, որտեղ մասնավորը եւ պետականն են բաց են միմյանց առջեւ, թե խափանումները, որի վկաներն ենք այսօր, շարունակելու են դարանակալել հանրային ոլորտի կայացմանը. այս հարցը մնում է առկախ, իսկ պատասխան կենսական անհրաժեշտություն է, քանի որ առանց հանրայինի կայացման անհնարինի է լինելու վերադարձը առաջատար երկրների ընտանիք £

Նազարեթ Կարոյան

հունիսի 1-8

2005թ.

Երևան