Ի՞նչ է համաստեղծական արվեստը Դասախոսություն` ընթերցված Երևանի Գեղարվեստի Պետական Ինստիտուտում 1993թ.-ին Հիշում եմ առաջին «3-րդ Հարկիե ցուցահանդեսում անընդհատ քննարկումներից մեկի ժամանակ, աշխատանքներիցս վրդովվաշ մի արվեստագետ, ինձ ուղղեց այսպիսի մի հարց-մեղադրանք.«Ինչու ես նկարել «Կադիլակե, Հայաստանում տենց ավտո չկաե: Ես նրան տվեցի համաստեղծական պատասխան, ասելով, երբ մենք ուսանող էինք Ռուբեն Գրիգորյանը ինձ պատմեց իր երազը, իսկ երազում նա տեսել էր Led Zeppelin-ի համերգը (Ռուբենը նրանց լուսանկարներից բացի չէր տեսել ո'չ ֆիլմ , ո'չ video, որը այն ժամանակ կարծեմ այնքան էլ տարածում չուներ մեզանում): Եթե որևէ մեկը կունենա այնքան արատավոր ինքնավստահություն, որ հարցնի, թե ինչու է Ռուբեն Գրիգորյանը Տաթևիկ Սազանդարյանի կամ Տիգրան Լևոնյանի փոխարեն երազում տեսել Led Zeppelin-ին, ես միայն այդ դեպքում կհամարեմ, որ ինձ ուղղված հարցը արժանի է լուրջ վերաբերմունքի: Համաստեղծական արվեստը, ի տարբերություն սյուրռեալիզմի, ոչ թե նույնացնում է երազը իրականության հետ, նույն է թե իրականությունը արվեստի հետ, կամ արվեստը` երազի, այլ բացահայտում է երազի, նևրոզի, առասպելի, արվեստի ու մշակույթի ֆունկցիոնալ նմանությունները: Եթե երազը պահպանում է քնած մարդու հանգիստը` նրա իրական ցանկությունները ցուցադրելով որքան հնարավոր է շահավետ և անճանաչելի ձևով, ապա արվեստը պահպանում է անհատին իրականությունից, տանելի դարձնում ողբերգական խզումը բնության հետ, պատրանք ստեղծելով անիրականանալի ցանկությունների կատարման: Իսկ մշակույթը նմանատիպ պահպանող մեխանիզմ է մարդկային խմբերի ձեռքում , որով նրանք պաշտպանվում են գերազանցապես նույն այդ խմբերը կազմեղ անհատներից: Այն կարգավորում և ղեկավարում է մարդկանց ի շահ իշխանությունների, որոնք տվյալ պահին ղեկավարում են հասարակությունը, մշակույթը դա պետական ինստիտուտ է: Եվ մեջբերելով Ժան Դուբյուֆեին կարելի ասել. «Մշակույթը գաղտնի ոստիկանության հատուկ բաժանմունքն է, այն հիացնող ոստիկանություն էե: Անկասկած է, որ անհատի վերաբերմունքը տվյալ մշակույթին պայմանավորված է տվյալ իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքում: Տոտալիտար հասարակարգում, ոչբ մաչդկանց մեծամասնությունը շահագործվում է իշխանությունը իր ձեռքում պահող փոքրամասնության կողմից, մշակույթին վերապահված դերը ի հայտ է գալիս իր հակաանհատական ողջ կարողությամբ, ստեղծելով զուտ մշակությաին հասարակություն, որտեղ անհատն առավելագույնս մեքենայացված հասարակության մեջ վեր է ածվում մարդ-ավտոմատի: Ժողովրդավարական հասարակարգը, կամ բաց հասարակությունը ստեղծում է մշակույթ , որը ունակ է իր մեջ ինտեգրելու անսահաման քանկությամբ անհատների ստեղծագործական ներուժը, սակայն բոլորովին չհրաժարվելով իր ղեկավարող և կանոնակարգող դերից: Որքան աննկատ և նուրբ է գործում մշակույթը, այնքան «արդարե և «մարդկայինե է հասարակությունը: Մեն մոտեցանք համաստեղծական արվեստի հիմնահարց հանդիսացող խնդրին: Ինչպես լուծել արվեստի և մշակույթի (կամ որ նույնն է անհատի և հասարակության ) միջև գոյություն ունեցող հակասությունը: Փաստորեն հարցի լուծումը պետք է դիտարկել ոչ թե «մենք դա գիտենքե սկզբունքով, այլ «դու կարողես դա անելե մոտեցմամբ: Տեղափոխելով շեշտադրումը անցյալից ապագա, այսինքն` նպատակ դարձնելով անհատի և հասարակության փոխադարձ ադապտացիան: Համաստեղծական արվեստը հիմնվում է այն հավատի վրա, որ «մարդը դա մարդու պրոյեկտն է ապագայումե: Մենք շնորհակալ ենք Ժան-Պոլ Սարտրին այս ձևակերպման համար: Եթե մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղած լիներ թեկուզ մեկ դեպք անհատի լիարժեք ինքնադրսևորման, կամ որ նույնն է «հոգու ճշմարիտ խնդությանե դա էլ բավական կլիներ վստահությամբ շարունակել որոնումները վայրի որվեստի և նուրբ մշակույթի միջև հնարավոր փոխզիջում գտնելու համար: Ես միտումնավոր կխուսափեմ հիշատակել այն անհատներին , որոնք հաղթահարել են մշակույթը իրենց արվեստով , և հասել համաստեղծական արվեստի տերմինով ասած «Լուրջ ուրախությանե, օրինակները բազմաթիվ են, ձեզանից յուրաքանչյուրը հենս այս պահին կարող է բերել հանճարեղ մարդկանց անունների մի ստվար քանակություն, սակայն կցանկանայի, որ դուք նույնպես չշտապեք, և շարունակեք լսել մեր մշակությաին իրավիճակի համար շատ տիպական մի պատմություն; «Կերպարվեստ N-ը դեռ մանկուց շատ էր սիրում նկարել: Նրանց տանը միակ առարկան, որը կարող էր արվեստի նմուշ դիտարկվել Կրամսկոյի «Անծանոթուհինե էր, որը համենայնդեպս, ծնողները հաճախ էին այդ վերատպությունը, որը դրված էր շրջանակի մեջ, վկայակոչում որպես իդենտիֆիկացիայի (նույնացման) և նկարչի արհեստավարժության գլուխգործոց: Երբ փոքրիկ N-ը գնաց նկարչական դպրոց, զարմանքով նկատեց, որ այնտեղ դասավանդող արվեստագետները եչ միայն երբեք չեն հիշատակում Կրամսկոյին, այլև հիանում և գովում են իրեն հենց այան ժամանակ, երբ սեփական աշխատանքը նրան ովում է կատարելապես ձախողված: Հաջորդ քայլը Թերլեմեզյանի անվան ուսումնարանն էր, ուր պատանի N-ը որոշ ժամանակ Կրամսկոյին նմանակելու անհաջող փորձեր անելուց հետո, վերջնականապես համոզվեց, որ իր համար ավելի ապահով կլինի այլևս երբեք չհիշել նրան`բոլորի կողմից արհամարհվող այդ նկարչին: Սկզբնական պատկերացումներից հրաժարումը արտաքուստ բնական ու հեշտ էին թվում, քանի որ ուսուցիչները այդ նախնական հիացմունքը տեղափոխել էին իտալական և իսպանական, գերմանական և ֆրանսիական (թվարկվածը չի բացառում մի քանի այլազգի և հայազգի նկարիչների վրա): N-ի համար կարծես ամեն ինչ պարզ էր, ընդունվելով «Գեղարվեստի ինստիտուտե` նա պետք է ձեռք բերի արհեստավարժություն` հետևելով արվեստանոցի վարպետի ցուցմունքներին: Սակայն վարպետը, ինչպես նաև բոլոր այն նկարիչները, որոնց հետ N-ը հասցրել էր ծանոթանալ այդ ընթացքում, իրենից պահանջում էին լինել ոչ միայն արհեստավարժ, այլև ինքնատիպ: Ինֆորմացիայի առատությունը գլխապտույտ էր առաջացնում նրա մոտ, դասականները այնքան կատարյալ էին ու անհասանելի, իսկ նրա առջև դրված խնդիրները այնքան մշուշոտ ու անորոշ, որ արդեն վերջին կուրսում N-ը հիասթափության ու դեպրեսիայի գրկում երկչոտ փորձեր էր անում կողմնորոշվել արդի արվեստի իր համար բացարձակապես անըմբռնելի ջունգլիներում: Այո', հենց այդպիսին է թվում նրան այսօրվա արվեստագետ-գալերեիստ-մշակույթի նախարարություն-համաշխարհային համբավ արտառոց կապը: N-ը չգիտի ինչ անել, և անդադար հարցնում է ինքն իրեն. «արվեստը մասնագոշիտություն է, թե կոչումե, «արվեստագետը ստեղծագործում է իր, թե սպառողի համարե և որ ամենակարևորն է . «ինչպես նկարել այսօրեե: Ես կանխատեսում եմ խորհուրդների բազմազանություն, և որոշ դեպքերում կարող եմ հավատալ, որ դրանք կնպաստեն N-ի ինքնուրույնացմանն ու արհեստավարժությանը; Սակայն համաստեղծական արվեստը ձեռնպահ է մնում խորհուրդներ տալուց և պնդում, որ Կրամսկոյն ու Լեոնարդո դա Վինչին համարժեք մեծություններ են: Զարմանալու կարիք չկա, եթե N-ի կյանքում արվեստագետ դառնալու խթանը լիներ Ուոլթ Դիսնեյի Դոնալդը, ապա նույն հանգստությամբ կարելի էր պնդել, որ Դիսնեյը Լեոնարդո դա Վինչիի պես մեծություն է: Համաստեղծական արվեստը համընդհանուր ճանաչում գտած արժեքներիվերարժեքավորման կարիք չունի: Այդ անելու համար այն շատ է ավանդապաշտ և հետևողական: Գիտակցելով,որ մարդը նույնիսկ հասուն տարիքում, միևնույն է, անդադար փորձելու է ավարտին հասցնել մանկության կիսատ թողնված գործերը, համաստեղծական արվեստը ստեղծագործությունը մեկնդմիշտ ազատում է բարձրի և ցածրի, հնի ու նորի, մերի և ուրշի, օբյեկտիվի և սուբյեկտիվի, ֆիգուրատիվի և ոչ ֆիգուրատիվի, թանկի և էժանի, ընդունվածի և չընդունվածի, ոճերի և դպրոցների, տեխնիկայի և տեխնոլոգիայի կապանքներից: Կարիք չկա սարսափելու, միևնույն է, միակ տեղը ուր լիարժեք կթագավորի մարդկային անզուսպ ձգտումը դեպի անզուսպ բնությունը և տերմինատոր գերմարդը լինելու է միայն արվեստը: Համաստեղծական արվեստը հանդես գալով իբրև պոստկոնցեպտուալիստական արվեստ, հաջորդելով նեոֆովիզմին և տրանսավանգարդին, ունենալով նրանց փորձը, բայց որոշ իմաստով հակադրված լինելով, հատկապես տրանսավանգարդին, որի առանձին էլեմենտների հնարավոր նմանությունը համաստեղծական արվեստի հետ չպետք է ձեզ մոլորեցնի, որքան էլ զարմանալի չթվա, համաստեղծական արվեստը շատ ավելի ընդհանուր բան ունի նեքֆովիզմի և դիմադրության արվեստի հետ: Իսկ ինչու՞ պոստկոնցեպտուալիստական: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ կոնցեպտուալիզմ ասելով հասկանում ենմ ոչ թե դոնդող, համընդհանուր անձնական և զգացմունքային անընդգրկելիությունը, ինչպես այն հասկացվում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում , շատ հաճախ նաև մեզ մոտ, այլ այն կոնցեպտուալիզմը, որի հիմքը մաքուր արվեստն է, կամ «արվեստը որպես արվեստե: Կարելի է վստահորեն պնդել, որ համաստեղծական արվեստի դեպքում արվեստը ինքնաբավ է, և այն, ինչ ցուցադրում է արվեստը, դա արվեստը չէ: Արվեստը ունի իր զարգացման տրամաբանությունը և սեփական ընթացքը, այն գիտակցվում է զուտ իբրև գործողություն, այլ ոչ թե մեկ այլ բան: Համաստեղծական արվեստը, իրնչպես և կոնցեպտուալ արվեստը, վարում է միայն մեկ խոսակցություն, արվեստը ներկայացնելով որպես մշակութաբանական ֆենոմեն: Եվ թերևս միակ տարբերությունը կոնցեպտուալիզմից , ինչն էլ համաստեղծական արվեստը դարձնում է «դիմադրության արվեստե (ոչ պոստմոդեռնիաստական իմաստով, ինչպես ձևակերպել է Ֆոստերը, այլ մշակույթի մեջ ունեցած իր ֆունկցիոնալ իմաստով), դա նեոֆովիզմի պրակտիկան էր, որը ցրեց ինտելեկտուալ ինքնահիացմունքը և պատրանքը, թե իբր իմացությունը անմիջապես հանգեցնում է ազատագրման: Նեոֆովիզմը, որը նույնն է, թե պանկ արվեստը, նորից և մեկ անգամ ևս ապացուցեցին, որ բնության և աշխարհի հետ խզված կոմունիկացիան վերականգնելն ու այդ խզումից ազատվելը, հնարավոր է միայն վերապրումով, այլ ոչ թե գրանցելով դրանց անհրաժեշտությունն ու բացակայությունը: Ինչ վերաբերվում է «համաստեղծական արվեստըե տերմինին, ապա դրա հեղինակը Նազարեթ Կարոյանն է: Մենք այդ բառը օգտագործում ենք Postmodernizm կոչված, սակայն տակավին չորոշակիացված շարժման մեջ որոշ ինքնավարություն ունենալու համար: Երկրորդ, որպեսզի շուրջ յոթ տարի շարունակվող մեր պրակտիկ գործունեությունը տեսական մեկնաբանման հնարավորություն ունենա և չտարրալուծվի Հայաստանում առկա արվեստաբանական և տերմինաբանական քաոսում: Եվ երրորդ, որ դա մեր կարծիքով առավելագույնս համապատասխանում է «3-րդ հարկե արվեստա-մշակութային շարժմանը: Արման Գրիգորյան Ի՞նչ է համաստեղծական արվեստը Դասախոսություն` ընթերցված Երևանի Գեղարվեստի Պետական Ինստիտուտում 1993թ.-ին Հիշում եմ առաջին «3-րդ Հարկիե ցուցահանդեսում անընդհատ քննարկումներից մեկի ժամանակ, աշխատանքներիցս վրդովվաշ մի արվեստագետ, ինձ ուղղեց այսպիսի մի հարց-մեղադրանք.«Ինչու ես նկարել «Կադիլակե, Հայաստանում տենց ավտո չկաե: Ես նրան տվեցի համաստեղծական պատասխան, ասելով, երբ մենք ուսանող էինք Ռուբեն Գրիգորյանը ինձ պատմեց իր երազը, իսկ երազում նա տեսել էր Led Zeppelin-ի համերգը (Ռուբենը նրանց լուսանկարներից բացի չէր տեսել ո'չ ֆիլմ , ո'չ video, որը այն ժամանակ կարծեմ այնքան էլ տարածում չուներ մեզանում): Եթե որևէ մեկը կունենա այնքան արատավոր ինքնավստահություն, որ հարցնի, թե ինչու է Ռուբեն Գրիգորյանը Տաթևիկ Սազանդարյանի կամ Տիգրան Լևոնյանի փոխարեն երազում տեսել Led Zeppelin-ին, ես միայն այդ դեպքում կհամարեմ, որ ինձ ուղղված հարցը արժանի է լուրջ վերաբերմունքի: Համաստեղծական արվեստը, ի տարբերություն սյուրռեալիզմի, ոչ թե նույնացնում է երազը իրականության հետ, նույն է թե իրականությունը արվեստի հետ, կամ արվեստը` երազի, այլ բացահայտում է երազի, նևրոզի, առասպելի, արվեստի ու մշակույթի ֆունկցիոնալ նմանությունները: Եթե երազը պահպանում է քնած մարդու հանգիստը` նրա իրական ցանկությունները ցուցադրելով որքան հնարավոր է շահավետ և անճանաչելի ձևով, ապա արվեստը պահպանում է անհատին իրականությունից, տանելի դարձնում ողբերգական խզումը բնության հետ, պատրանք ստեղծելով անիրականանալի ցանկությունների կատարման: Իսկ մշակույթը նմանատիպ պահպանող մեխանիզմ է մարդկային խմբերի ձեռքում , որով նրանք պաշտպանվում են գերազանցապես նույն այդ խմբերը կազմեղ անհատներից: Այն կարգավորում և ղեկավարում է մարդկանց ի շահ իշխանությունների, որոնք տվյալ պահին ղեկավարում են հասարակությունը, մշակույթը դա պետական ինստիտուտ է: Եվ մեջբերելով Ժան Դուբյուֆեին կարելի ասել. «Մշակույթը գաղտնի ոստիկանության հատուկ բաժանմունքն է, այն հիացնող ոստիկանություն էե: Անկասկած է, որ անհատի վերաբերմունքը տվյալ մշակույթին պայմանավորված է տվյալ իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքում: Տոտալիտար հասարակարգում, ոչբ մաչդկանց մեծամասնությունը շահագործվում է իշխանությունը իր ձեռքում պահող փոքրամասնության կողմից, մշակույթին վերապահված դերը ի հայտ է գալիս իր հակաանհատական ողջ կարողությամբ, ստեղծելով զուտ մշակությաին հասարակություն, որտեղ անհատն առավելագույնս մեքենայացված հասարակության մեջ վեր է ածվում մարդ-ավտոմատի: Ժողովրդավարական հասարակարգը, կամ բաց հասարակությունը ստեղծում է մշակույթ , որը ունակ է իր մեջ ինտեգրելու անսահաման քանկությամբ անհատների ստեղծագործական ներուժը, սակայն բոլորովին չհրաժարվելով իր ղեկավարող և կանոնակարգող դերից: Որքան աննկատ և նուրբ է գործում մշակույթը, այնքան «արդարե և «մարդկայինե է հասարակությունը: Մեն մոտեցանք համաստեղծական արվեստի հիմնահարց հանդիսացող խնդրին: Ինչպես լուծել արվեստի և մշակույթի (կամ որ նույնն է անհատի և հասարակության ) միջև գոյություն ունեցող հակասությունը: Փաստորեն հարցի լուծումը պետք է դիտարկել ոչ թե «մենք դա գիտենքե սկզբունքով, այլ «դու կարողես դա անելե մոտեցմամբ: Տեղափոխելով շեշտադրումը անցյալից ապագա, այսինքն` նպատակ դարձնելով անհատի և հասարակության փոխադարձ ադապտացիան: Համաստեղծական արվեստը հիմնվում է այն հավատի վրա, որ «մարդը դա մարդու պրոյեկտն է ապագայումե: Մենք շնորհակալ ենք Ժան-Պոլ Սարտրին այս ձևակերպման համար: Եթե մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղած լիներ թեկուզ մեկ դեպք անհատի լիարժեք ինքնադրսևորման, կամ որ նույնն է «հոգու ճշմարիտ խնդությանե դա էլ բավական կլիներ վստահությամբ շարունակել որոնումները վայրի որվեստի և նուրբ մշակույթի միջև հնարավոր փոխզիջում գտնելու համար: Ես միտումնավոր կխուսափեմ հիշատակել այն անհատներին , որոնք հաղթահարել են մշակույթը իրենց արվեստով , և հասել համաստեղծական արվեստի տերմինով ասած «Լուրջ ուրախությանե, օրինակները բազմաթիվ են, ձեզանից յուրաքանչյուրը հենս այս պահին կարող է բերել հանճարեղ մարդկանց անունների մի ստվար քանակություն, սակայն կցանկանայի, որ դուք նույնպես չշտապեք, և շարունակեք լսել մեր մշակությաին իրավիճակի համար շատ տիպական մի պատմություն; «Կերպարվեստ N-ը դեռ մանկուց շատ էր սիրում նկարել: Նրանց տանը միակ առարկան, որը կարող էր արվեստի նմուշ դիտարկվել Կրամսկոյի «Անծանոթուհինե էր, որը համենայնդեպս, ծնողները հաճախ էին այդ վերատպությունը, որը դրված էր շրջանակի մեջ, վկայակոչում որպես իդենտիֆիկացիայի (նույնացման) և նկարչի արհեստավարժության գլուխգործոց: Երբ փոքրիկ N-ը գնաց նկարչական դպրոց, զարմանքով նկատեց, որ այնտեղ դասավանդող արվեստագետները եչ միայն երբեք չեն հիշատակում Կրամսկոյին, այլև հիանում և գովում են իրեն հենց այան ժամանակ, երբ սեփական աշխատանքը նրան ովում է կատարելապես ձախողված: Հաջորդ քայլը Թերլեմեզյանի անվան ուսումնարանն էր, ուր պատանի N-ը որոշ ժամանակ Կրամսկոյին նմանակելու անհաջող փորձեր անելուց հետո, վերջնականապես համոզվեց, որ իր համար ավելի ապահով կլինի այլևս երբեք չհիշել նրան`բոլորի կողմից արհամարհվող այդ նկարչին: Սկզբնական պատկերացումներից հրաժարումը արտաքուստ բնական ու հեշտ էին թվում, քանի որ ուսուցիչները այդ նախնական հիացմունքը տեղափոխել էին իտալական և իսպանական, գերմանական և ֆրանսիական (թվարկվածը չի բացառում մի քանի այլազգի և հայազգի նկարիչների վրա): N-ի համար կարծես ամեն ինչ պարզ էր, ընդունվելով «Գեղարվեստի ինստիտուտե` նա պետք է ձեռք բերի արհեստավարժություն` հետևելով արվեստանոցի վարպետի ցուցմունքներին: Սակայն վարպետը, ինչպես նաև բոլոր այն նկարիչները, որոնց հետ N-ը հասցրել էր ծանոթանալ այդ ընթացքում, իրենից պահանջում էին լինել ոչ միայն արհեստավարժ, այլև ինքնատիպ: Ինֆորմացիայի առատությունը գլխապտույտ էր առաջացնում նրա մոտ, դասականները այնքան կատարյալ էին ու անհասանելի, իսկ նրա առջև դրված խնդիրները այնքան մշուշոտ ու անորոշ, որ արդեն վերջին կուրսում N-ը հիասթափության ու դեպրեսիայի գրկում երկչոտ փորձեր էր անում կողմնորոշվել արդի արվեստի իր համար բացարձակապես անըմբռնելի ջունգլիներում: Այո', հենց այդպիսին է թվում նրան այսօրվա արվեստագետ-գալերեիստ-մշակույթի նախարարություն-համաշխարհային համբավ արտառոց կապը: N-ը չգիտի ինչ անել, և անդադար հարցնում է ինքն իրեն. «արվեստը մասնագոշիտություն է, թե կոչումե, «արվեստագետը ստեղծագործում է իր, թե սպառողի համարե և որ ամենակարևորն է . «ինչպես նկարել այսօրեե: Ես կանխատեսում եմ խորհուրդների բազմազանություն, և որոշ դեպքերում կարող եմ հավատալ, որ դրանք կնպաստեն N-ի ինքնուրույնացմանն ու արհեստավարժությանը; Սակայն համաստեղծական արվեստը ձեռնպահ է մնում խորհուրդներ տալուց և պնդում, որ Կրամսկոյն ու Լեոնարդո դա Վինչին համարժեք մեծություններ են: Զարմանալու կարիք չկա, եթե N-ի կյանքում արվեստագետ դառնալու խթանը լիներ Ուոլթ Դիսնեյի Դոնալդը, ապա նույն հանգստությամբ կարելի էր պնդել, որ Դիսնեյը Լեոնարդո դա Վինչիի պես մեծություն է: Համաստեղծական արվեստը համընդհանուր ճանաչում գտած արժեքներիվերարժեքավորման կարիք չունի: Այդ անելու համար այն շատ է ավանդապաշտ և հետևողական: Գիտակցելով,որ մարդը նույնիսկ հասուն տարիքում, միևնույն է, անդադար փորձելու է ավարտին հասցնել մանկության կիսատ թողնված գործերը, համաստեղծական արվեստը ստեղծագործությունը մեկնդմիշտ ազատում է բարձրի և ցածրի, հնի ու նորի, մերի և ուրշի, օբյեկտիվի և սուբյեկտիվի, ֆիգուրատիվի և ոչ ֆիգուրատիվի, թանկի և էժանի, ընդունվածի և չընդունվածի, ոճերի և դպրոցների, տեխնիկայի և տեխնոլոգիայի կապանքներից: Կարիք չկա սարսափելու, միևնույն է, միակ տեղը ուր լիարժեք կթագավորի մարդկային անզուսպ ձգտումը դեպի անզուսպ բնությունը և տերմինատոր գերմարդը լինելու է միայն արվեստը: Համաստեղծական արվեստը հանդես գալով իբրև պոստկոնցեպտուալիստական արվեստ, հաջորդելով նեոֆովիզմին և տրանսավանգարդին, ունենալով նրանց փորձը, բայց որոշ իմաստով հակադրված լինելով, հատկապես տրանսավանգարդին, որի առանձին էլեմենտների հնարավոր նմանությունը համաստեղծական արվեստի հետ չպետք է ձեզ մոլորեցնի, որքան էլ զարմանալի չթվա, համաստեղծական արվեստը շատ ավելի ընդհանուր բան ունի նեքֆովիզմի և դիմադրության արվեստի հետ: Իսկ ինչու՞ պոստկոնցեպտուալիստական: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ կոնցեպտուալիզմ ասելով հասկանում ենմ ոչ թե դոնդող, համընդհանուր անձնական և զգացմունքային անընդգրկելիությունը, ինչպես այն հասկացվում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում , շատ հաճախ նաև մեզ մոտ, այլ այն կոնցեպտուալիզմը, որի հիմքը մաքուր արվեստն է, կամ «արվեստը որպես արվեստե: Կարելի է վստահորեն պնդել, որ համաստեղծական արվեստի դեպքում արվեստը ինքնաբավ է, և այն, ինչ ցուցադրում է արվեստը, դա արվեստը չէ: Արվեստը ունի իր զարգացման տրամաբանությունը և սեփական ընթացքը, այն գիտակցվում է զուտ իբրև գործողություն, այլ ոչ թե մեկ այլ բան: Համաստեղծական արվեստը, իրնչպես և կոնցեպտուալ արվեստը, վարում է միայն մեկ խոսակցություն, արվեստը ներկայացնելով որպես մշակութաբանական ֆենոմեն: Եվ թերևս միակ տարբերությունը կոնցեպտուալիզմից , ինչն էլ համաստեղծական արվեստը դարձնում է «դիմադրության արվեստե (ոչ պոստմոդեռնիաստական իմաստով, ինչպես ձևակերպել է Ֆոստերը, այլ մշակույթի մեջ ունեցած իր ֆունկցիոնալ իմաստով), դա նեոֆովիզմի պրակտիկան էր, որը ցրեց ինտելեկտուալ ինքնահիացմունքը և պատրանքը, թե իբր իմացությունը անմիջապես հանգեցնում է ազատագրման: Նեոֆովիզմը, որը նույնն է, թե պանկ արվեստը, նորից և մեկ անգամ ևս ապացուցեցին, որ բնության և աշխարհի հետ խզված կոմունիկացիան վերականգնելն ու այդ խզումից ազատվելը, հնարավոր է միայն վերապրումով, այլ ոչ թե գրանցելով դրանց անհրաժեշտությունն ու բացակայությունը: Ինչ վերաբերվում է «համաստեղծական արվեստըե տերմինին, ապա դրա հեղինակը Նազարեթ Կարոյանն է: Մենք այդ բառը օգտագործում ենք Postmodernizm կոչված, սակայն տակավին չորոշակիացված շարժման մեջ որոշ ինքնավարություն ունենալու համար: Երկրորդ, որպեսզի շուրջ յոթ տարի շարունակվող մեր պրակտիկ գործունեությունը տեսական մեկնաբանման հնարավորություն ունենա և չտարրալուծվի Հայաստանում առկա արվեստաբանական և տերմինաբանական քաոսում: Եվ երրորդ, որ դա մեր կարծիքով առավելագույնս համապատասխանում է «3-րդ հարկե արվեստա-մշակութային շարժմանը: Արման Գրիգորյան
|
||