Ազատ Սարգսյան. թանգարան բաց երկնքի տակ* Բոլորովին վերջերս Երեվանի քաղաքապետարանը օրենք ընդունեց,որով արգելվեց մահվան պարագաների գովազդը քաղաքում: Իսկ Ազատի ձեռքում մահվան պարագայի կարգավիճակ է ստանում հենց ինքը Հայաստանը՝ նույնացնելով գերեզմանոցի հետ: Եվ,եթե, ասենք՝ Բոյսը նույնանում էր մեռած Գերմանիան կենդանացնող շամանի հետ, ապա, կարելի է ասել, որ Ազատը վեր է ածվել թաղման բյուրոյի գործակալի,ով գովազդում է իր ապրանք հանդիսացող մահը՝ հանրային վայրերում տեղադրելով Հայաստան-գերեզմանի ուղեցույցները: Ավելին, Ազատը «մեռյալների երկիր Հայաստանըեգովազդում միջազգային ցուցահանդես-նախագծում.ապրողնե՛ր,կարծես դիմում է նա եվրոպացիներին,բարի գալուստ մեռյալների երկիր՝ Հայաստան: Այս կերպ Ազատի նախագիծը հայտնվում է օրենքից դուրս վիճակում: Օրինազանց արվեստի այս իդեալը՝ արվեստագետին դնում է օրենքով պախարակելի տեղանքում, իսկ այս ենթատեքստում Ազատի ստեղծագործական ազատությունը դառնում է արգելված տիրույտում հայտնվելու ազատությունը, ինչը ամբողջանում է այլախոհ օրինազանց արվեստի այդ նույն իդեալի մեջ: Արվեստագետ -օրինազանցի այս դերը Խորհրդային կարգերի ծնունդ է, որտեղ ժամանակակից արվեստն ու արվեստագետը օրենքով պախարակվում էին՝ ինքնաբերաբար հայտնվելով օրինազանց կարգավիճակում: Նման իրավիճակում ամեն մի Խորհրդային արվեստագետ գաղտնի ցանկություն ուներ, որ արվեստի մի որեվէ միջազգային փառատոնում իր արվեստով խոսեր այդ տոտալիտար համակարգում իր դժվարին կացության մասին(այդպիսին էր, օրինակ՝ Կոմար եվ Միլամիդի ԱՄՆ - ում ծավալած գործունեությունը): Ու քանզի Ազատը այդպես է վարվում այժմ միգուցե նրա համար նույնքան տոտալիտար է եվ Հայաստա՞նը: Բայց միգուցե Ազատը ուղղակի կկորցնի՞ իր ստեղծագործական ստիմուլը, եթե զրկվի տոտալիտար ռեժիմից: Եվ եթե Խորհրդային Միության բռնակալ ռեժիմը ընկավ, դրանով գուցե Ազատի արվեստի օրինականությունը եվ՞ս դատապարտվեց մահվան: Եվ երբ Ազատը մեզ հրավիրում է գերեզմանոց, միգուցե դա հենց նրա արվեստի՞ գերեզմանոցն է, որտեղ ինքը կատարում է նավավար Քարոնի դերը՝ ուղղեցույցով առաջնորդելով ողջերին իր արվեստի անդրշիրիմյան աշխարհը: Ինչպես նշում է Ուորները, ապրողների վստահությունը, որ կյանքը անվերջ է կախված է նրանից, թե իրենց որքանով կհաջողմի կենդանի պահել մահացածներին:1 ԳԵրեզմանոցը ողջերի մտքում մեռյալներին կենդանի պահելու այդ հնարավորությունն է, իսկ Ազատի դեպքում՝ գուցե իր արվեստի կենդանության գրավականը: Գուցե: Բայց ինչու՞ է Ազատը դիմում հենց այս գերեզմանային մոտիվին: Նա իր այս ժեստով արձագանքում է, արդեն հայաստանյան հետխորհրդային իրավիճակում մի շատ տարածված փաստին: Այս փաստը կապված է սփյուռքահայության դերի ակտիվացմամբ, ովքեր մինչ Խորհրդային Միության փլուզումը դատապարտված էին ապրել հայրենիքից դուրս: Օտար ափերում հեռավոր հայրենիք վերադառնալու նոստալգիկ ցանկությունն այնքան ուժեղ է, որ կապ չունի, թե դու ինչ վիճակում կհայտնվես այնտեղ՝ ո՞ղջ, թե մեռած: Այս կերպ Հայաստանը վեր է ածվում հոգու հանգրվանի, որը այլ բան չե , քան գերեզմանոց: Այս միտումի, այսպես ասած, պաշտոնական օրինակները սփյուռքում թաղված հայ ազգային հերոսներին Հայաստանում վերահողարկավորելու փաստն է, իսկ ավելի աշխարհիկ դրսեվորումը «շարքային սփյուռքահայիե կենսակերպի մոդելը. ապրել եվ աշխատել դրսում, իսկ կյանքի մայրամուտը վայելել եվ թաղվել հայրենիքում:Այս եվ նման այլ իրողությունների ռեալ հետեվանքը Հայաստանի ռեալ «գերեզմանացումն էե, ինչի տիպիկ օրինակը գերեզմանատների տարածքների տառացի անբավարարությունն է այնքան, որ գերեզմանատների մոտ ապրող քաղաքացիները իրենց տարածքները վաճառում են որպես գերեզմանատուն: Ահա այսպես, Հայաստանը դիտարկվում եվ դառնում է մի մեծ գերեզմանա-թանգարան, ինչին էլ հեգնականորեն արձագանքում է Ազատը.«Բարի գալուստ Հայաստան՝ թանգարան բաց երկնքի տակե: Այս մահահունչ ենթատեքստում Ազատի արվեստի կենդանության գրավականը դառնում է մահվան հեգնական գովազդը: Նա ապրողների մտքում կենդանացնում է իր արվեստը, ոչ թե խույս տալով խորհրդային տոտալիտար համակարգի առկայության անհրաժեշտությունից, այլ օգտվելով դրա մահվան արդյունքում ձեվավորված մահասիրությունից:Խորհուրդների փլուզումը սպանեց օրինազանց արվեստի անհրաժեշտությունը, այս կերպ, նախկինում օրինազանց արվեստի մոտիվը դարձնելով հենց (սեփական) մահն ինքը2: Ահա այսպես գերեզմանատան կարգավիճակում հայտնված արվեստը կամրջում է խորհրդային մոդելը հետխորհրդային իրավիճակի հետ, դրար համար օգտագործելով առաջինի մահը, որպես երկրորդի նախապայման այնպես, ինչպես իրական գերեզմանն է մեռնելու փաստը օգտագործում որպես իր եվ մահացածի սիմվոլիկ կենդանության նախապայման: Տեքստը գրված է Ուտոպիանա Ասոցիացիայի «Մարմին Միջավայրե նախագծի շրջանակում ներկայացված Ազատ Սարգսյանի նախագծի առիթով: Վարդան Ազատյան -------------------------------------------------------------------------------- 1William L. Warner The Living and the Dead: A Study of the Symbolic Life of Americans (Yankee City Series), Greenwood Press Reprint; Reprint edition, 1975. 2Մահվան մոտիվի մասին հետխորհրդային հայկական կոնցեպտուալիզմում տե՛ս Դոնալդ Քասփիթ, Երկու արվեստագետ, in vitro, #1 1998, էջ 25-30:
|
||