Մտքի խաղ քարտեզի տարածքում

Նկարչությունը պատկերում է ինչ-որ բան: Այնտեղից, որ նկարիչը վերցնում է իր պատկերները , առանց երկար մտածելու անվանում են Բնություն: Նկարիչ Արթուր Սարգսյանը համարում է, որ այդ ռեֆերենցիալ շտեմարանը շարժման մեջ է, փոփոխում է իր տեղը եւ կոնֆիգուրացիան: Այսօր այն հիմնականում մշակութային աշխարհն է: Բնության եւ Մշակույթի հարաբերությունը ֆոնի, ասենք պատի, որի վրա կախված է նկարը, եւ նկարի՝ պատկերի հարաբերությունն է: Նրանց միջեւ սահմանի ջնջումը Արթուրը արտահայտում է «Սալոն Սթայլիե ձեւի միջոցով, երբ Բնությունը. Տվյալ դեպքում պատը, ամբողջովին պատված է, զավթված է ծանոթ պատկերներով: պատկերները հայտնվում են այնտեղ, որտեղ չկային, ասենք՝շրջանակի վրա: Պատուհանից՝ շրջանակից անդին, ոչ թե բնությունն է, այլ պատկերային կոնտինիումը: Ես ենթադրում եմ, որ պատուհանի/ներկայացման, նշանի/հարթությունը եւ պատի/հղումի,ռեֆերենցիայի/ հարթությունները միահյուսվել են, որպեսզի իրագործեն Բնության եւ Մշակույթի խաղային փոխատեղումները: Նկատված շփոթությունը՝ռեֆերենտի, օբյեկտի եւ նրա ներկայացնողի, նշանի, երբեմն՝ ծավալի եւ հարթության մեջ եւ սահմանի բացակայությունը հղում է իրականության, մարդկային գոյության, մշակույթի աշխարհի մեջ առկա շփոթության՝ հիերարխիկ, ժամանակային կարգերի բացակայությանը:

     Պատկերային կոնտինիումի,ստերեոտիպային կերպարի, ծանոթի վերարտադրելու այս եղանակը կարող է հիշեցնել POP-ART-ը, բայց այստեղ առկա է հեղինակային մեծ ինքնատիպություն:

     Նրա կտավներում նկարչական տարրերի եւ նրանց միջեւ կապերը անընդհատ աճում եւ բարդանում են: Ինչ-որ պահի նրանք պետք է ֆրագմենտացիայի ենթարկվեն: Դա տեսնում ենք նրա վերջին շրջանի աշխատանքներում: Իր այս նոր՝ «Մտքի խաղե աշխատանքում նա ընտրել է նոր ռազմավարություն: Իրար միախառնված պատկերների փոխարեն յուրաքանչյուր տարրը ներկայանում է տարանջտված: Այդ ամենը պատկերային լանդշաֆտ, նկարների անտառ է հիշեցնում:

     Ո՞ր ներքին դիտակետից է նկարիչը տեսել իր պատկերները, արվեստի ու մշակույթի լանդշաֆտը: Դա այն դիտակետն է, որտեղից օբյեկտները վերածվում են նշանների՝ «թռչնի թռիչքի բարձրությունն էե: « Թռչնի թռիչքի բարձրություն ե դարձվածքը օգտագործում էին հին քարտեզագիրները քաղաքի կամ լանդշաֆտի պլանը բնութագրելիս: Դա հին քարտեզների հատուկ պայմանականի եւ անմիջականի՝ պատկերի,տեքստի եւ նկարի գլխապտույտ առաջացնող միահյուսումն է,երբ տեսնելը՝ընթերցում է, ընթերցումնը՝ տեսնել: Այդպիսի քարտեզներում նշանները օբյեկտներ են, ուր օբյեկտները փոքրացել են մինչեւ տառաչափը: Այդպիսի քարտեզում չկան օբյեկտի՝ ռեֆերենտի եւ նրա ներկայացման՝ նշանի միջեւ հակադրություն: Գիտակցությանը եւս հայտնի են վիճակներ,երբ ներկայացնողը՝ պատկերը, միտքը վերածվում են օբյեկտի, երբ վերանում է նրանց մեջ առկա հակադրությունը: Գիտակցության այս վիճակներում մտքերը անջատվում են գիտակցությունից, կազմավորելով սեփական տարածք՝սեկտոր, եւ մտքի այս դաշտում սկսել իրենց սեփական խաղը իրենց սեփական կանոններով: Այդ վիճակներում գիտակցությունը մի մտքից՝ մի առարկայից թռչում է մյուսը: Միտքը հաճույք է ստանում իրենից, իր շարժումից: Միտքը կանգնած չէ, չի խորնում փորփրելով իրեն, այլ դեգերում է մի տեղից մյուսը: Այս ինքնուրույնացած սեկտորում ժամանակ չկա. Գիտակցությունը դառնում է տարածական, վարածվում քարտեզի:Մտախաղի դաշտում մտքերը ինքնակազմակերպված են հիպերտեքստի կանոնով: Դա նման է բրայն /ուղեղային/-ինտերնետի, ուր բոլոր համակարգչային պատուհանները բացված են: Վերջինը կարող է դիտվել սահմանի անհետացման,տրանսգրեսիայի, բնականի եւ արհեստականի միահյուսման, շփոթության խորհրդանիշ: Նկատենք, որ համակարգչային պատուհանը լոկ փոխաբերություն չէ. Այն իսկապես բացում է պատկեր, տեսարան, լոկ նշանակում չէ,այլ իրական գործող օբյեկտ, նշան-օբյեկտ: Արթուրը այն մշակութային լանդշաֆտի հիպերտեքստուալ տարածության համար տալիս է սայթի քարտեզի իր վարկածը, տալիս այնպես ինչպես դա կանեին առաջին քարտեզագիրները,որոնք դեռուս նկարիչներ էին, այլ ոչ թե սոսկ տեխնիկական գծագրության մասնագետներ:

     Արթուրի կիրառած ռազմավարությունը՝շփոթությունը, մոլորվածությունը հաղորդում է դրականություն, վերածում է անսկիզբ եւ անվերջ ճամփորդության:Մտքի խաղը նրան թույլ է տալիս մի իզմից անցնել մյուս իզմին, մի ոճից՝ մոյւսը, մի դարաշրջանից անշփոթ տեղաշարժվել այլ դարաշրջան:

     Իր մտահղացումները իրագործելու համար նա ընտրել է էկլեկտիկ տեխնիկայի եւ գեղագիտության սկզբունքը: Հատկանշական է, որ գույները ընտրվում են դիսոնանսի սկզբունքով.կարեւորը ոչ թե նրանց համադրելիությունն է, այլ խզումը, խզումից ստացված էֆեկտը: Նույնը կարելի է ասել նրա կոմպոզիցիոն սկզբունքների մասին: Այս հնարքը շեշտադրում է արվեստի աշխարհում դեգերումների բերած աֆեկտը, արվեստի ճանապարհորդության արկածի հարուցած հուզական անկառավարելիությունը:

Վարդան Ջալոյան