Կուրատորների Միջազգային ամառային դպրոց.
առաջին տարի
Կուրատորների Ամառային դպրոցը առաջինն էր ինչպես Հայաստանում և
այնպես էլ Հարավային Կովկասում: Կարճատև (երկշաբաթյա), սակայն ինտենսիվ դասընթացները նրա ունկնդիրներին ցուցահանդեսի հղացման և կազմակերպման գիտելիքներ
և հմտություններ էին ուսուցանում:
Դասընթացների ընթացքում չորս փոխկապակցված խնդիրներ էին լուծում գտնում:
Առաջինը ունկնդիրներին ժամանակակից արվեստի պրակտիկաների ու տեսական ասպեկտների հետ ծանոթացումը էր£ Այն պարզաբանվում էր տեսական երկու հատուկ դասընթացների շրջանակում, որոնք վարում էին Ջուլիան Վիգոն եւ Սաբինա Հիմելսբախը:
Երկրոդը խնդիրը ցուցահանդեսի կազմակերպման տեսական ու գործնական
ասպեկտներին էր վերաբերում: Հեդվիգ Զաքսենհուբերի մեթոդական կուրսը, Ջեֆ Կոռնելիսի օրիակի վրա ունկնդիրներին հասու էր դարձնում ժամանակակից արվեստի ներկայացման եղանակների պատմությանը£ Դոմենիկ Աբենսուրն, իր հերթին, ամառադին դպրոցի մասնակիցների ծանոթացնում էր ցուցահանդեսի կազմակերպման գործնական
միջոցների հետ:
Դասընթացների երրորդ խնդիրը վերաբերում էր Հայաստանի ժամանակակից արվեստի համակարգի հետ ծանոթացումը(արվեստագետներ, հաստատություններ)
Գործնական պարապմունքների մի մասը նվիրված էր այս խնդրին և
մասնակիցները Լինելով երևանյան կենտրոններում( ժԱԹ, ՆՓԱԿ, ՓԱՐԱՋԱՆՈՎ թանգարան, Գեւորգյան ցուցասրահ)
Եվ վերջապես չորրորդ խնդիրը ամառային դպրոցի մասնակիցների միջև փոխադարձ կապերի հաստատումն էր: Երկշաբաթյա համատեղ դասերը թույլ տվեցին, որ 12 երկրների 26մասնակիցները տեսական ու գործնական
գիտելիքների
հետ
մեկտեղ միմյանց փոխանցեն սեփական փորձը, համառոտակի ներկայացնեն իրենց երկրների ժամանակակից արվեստը
մասնակիցներ
Գայանե Աբրահամայան(Հայաստան), Կատա Ադամեկ(Լեհաստան), Լուսինե Բադալյան(Հայաստան), Մարիանա Բուդաղյան(Հայաստան), Աննա Գալստյան(Հայաստան), Արմեն Եսայանց(Հայաստան), Արփինե Թոքմաջյան(Հայաստան), Մոնիկա Իվանչիչ(Հայաստան),Թեվս Լոգար(Հայաստան), Աննա Խեչոյան(Հայաստան), Յանա Կոստովա(Բուլղարիա), Մարիաննա Հովհաննիսյան(Հայաստան), Անի Հովսեփյան(Հայաստան),Վեսնա Մաձոցկի(Սերբիա), Ռիտա Մարգարյան(Հայաստան),Անա Յանեվսկի(Խորվաթիա), Էլիզաբեթ Շիրինյան(Հայաստան), Սեդա Պապոյան(Հայաստան), Լելա Պերտենավա(Վրաստան), Անի Պետրոսյան(Հայաստան), Յուլիա Պիվտորակ(Ուկրաինա), Հասմիկ Սմբատյան(Հայաստան), Եվա Սարգսյան(Հայաստան), Սառա Ստրենցեր(Հայաստան), Գոհար Վարդանյան(Հայաստան), Բայբա Տետերե(Լատվիա), Փելին ՈՒրան(Թուրքիա) |