Արվեստի Քննադատությունը ունի արդյոք ապագա ապատարածականացված համատեքստերում՚
29-30սեպտեմբերի, ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ Բիզնես կենտրոն
Ժամանակակից արվեստը և արվեստի քննադատությունն այսօր բախվում են գլոբալացող աշխարհի մարտահրավերներին։ ՏՏ զարգացմամբ պայմանվորված ոչ նյութական ոլորտի մեծացումը համաշխահային տնտեսության մեջ՝ հղացման ու արտադրության համատեքստերի, ներկայացման, տարածման ու արխիվացման ձևաչափերի շարունակական փոփոխությունները տակնուվրա են արել պրոֆեսիոնալ պրակտիկաների հասարակական դերաբաժանումը, արվեստից խլելով խորհրդանշականի արտադրության առանձնաշնորհը և այն դարձնելով մարդկային յուրաքանչյուր գործունեության սեփականությունը։
Սրան եթե ժամանակակից արվեստը հակադարձում է սոցալական ու քաղաքական ուղղակի քննադատությամբ, ձգտելով միաժամանակ զարգացնել տնտեսության սեփական ռեսուրսները, արվեստի քննադատությունը լծվել է մշակութային միջնորդության ընդգրկուն տիրույթի կառուցման մի գործում, որում ձևավորվող պրակտիկաներն ուղղված են արվեստի դիրքերի պաշտպանությանը, նրա մշակած ստրատեգիաների արդարացմանը։
Այս պրակտիկաների ու միաժամանակ դրանց տեսությունների զարգացման ու կրթությունների կազմակերպման ոլորտում ներգրավվելը, ինչ խոսք, արվեստի քննադատության կենսունակության դրսևորումներն են։ Սակայն վերակազմելով լիազորությունների նախկին կառուցվածքը, այդ ներթափանցումները գալիս են միաժամանակ սասանելու նրա օրինակնությունը իբրև գեղագիտական անկախ դատողության ատյան, գեղարվեստական արժևորման առաջնային պրակտիկա։
Քննադատական պրակտիկաների ներքին այս խմորումները ինչպե՞ս են արտահայտվում տեղային համատեքստերում, արևմտյան մշակույթի աշխարհաքաղաքական փեշերին(Կենտրոնական Ասիա, Մերձավոր և Միջին արևելք, Կովկաս և Թուրքիա) վայրերում, որտեղ արվեստի զարգացումը գեղագիտական ու գեղարվեստական ազդակներից առավել պայմանավորվել է արտաքին կրոնագաղափարական գործոններով, իսկ քննադատության գոյությունը հանդուրժվել՝ իշխող ռեժիմների կողմից արտոնված մեղադրողի դերով։ Հնարվո՞ր է արդյոք այսօր տեղ գտնել անցյալից եկող դիրքորոշումների ու արդի պարտադրանքների միջև, մի կեցվածք, որում արվեստի քննադատությունը թոթափած լինելով գաղափարաբանական կապանքները, կարողանա նաև զերծ մնալ առևտրականացման որոգայթում հայտնվելու սպառնալիքներից։
Կարելի՞ է արդյոք նրա ներուժը ներգրավել, այնպես, որ նպաստելով հանդերձ ժամանակակից արվեստի զար•ացման համար կենսական` հանրային ոլորտների ու քաղաքացիական հասարակությունների ձևավորմանը, սերունդրների միջև գիտելիքների և հմտությունների փոխանցմանն ու պատմական կապի վերականգնմանը՝ չխրախուսի ազգայնական ճարտասանությունների և արժեքների ի հայտ գալուն, սահամանափակումների բոլոր այն նոր դրսևորումներին, որոնք հակադրիր են մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության այսօրվա հրամայականներին։ Մանավանդ տարածաշրջանումներում, որոնք պատմականորեն եղել և այսօր էլ շարունակում են մնալ կրոնա-մշակութային հակադրության, աշխարհաքաղաքական մրցակցության գոտիներ։
Այս և նման մի քանի հարցեր կփորձենք քննարկել ԱԻԿԱ Հայաստանի հետ ԱԻԿԱ կազմակերպելիք տարածաշրջանային սեմինարում։ Երեք թեմատիկ նիստերում ամփոփված բանախոսությունները և դրանց հաջորդող ընդհանուր քննարկումը կզուգորդվեն թանգարանային և կրթական հաստատություններ կատարելիք այցելություններով և հանդիպումներով տեղական գործիչների հետ. Բանախոսությունները կլինեն հանրային ու բաց, ուսանողներին տրվող գերապատվությամբ. Բանախոսների կողմից օգտագործվելիք լեզունները կլինեն անգլերենը, հայերենը, համաժամանակյա թարգմանությամբ։
Բանախոսներ
Վարդան ԱԶԱՏՅԱՆ(Հայաստան)
Ռուբեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ(Հայաստան)
Հրաչ ԲԱՅԱԴՅԱՆ(Հայաստան)
Ռամոն Տիո ԲԵԼԼԻԴՈ(Ֆրանսիա)
Գամալ ԲՈԿՈՆԲԱԵՎ(Ղրղզստան)
Եկատերին ԴԵԳՈՏ(Ռուսաստան)
Քրիստոֆ ԴՈՄԻՆՈ(Ֆրանսիա)
Գալիտ էՅԼԱԹ(Իսրայել)
Դենիզ ԷՐԲԱՇ(Թուրքիա)
Նազարեթ ԿԱՐՈՅԱՆ(Հայաստան)
Խաթունա ԽԱԲՈՒԼԻԱՆԻ(Վրաստան)
Սոհրաբ ՄԱՀԴԱՎԻ(Իրան)
Տոնի ՇԱԿԱՐ(Լիբանան)
Վարդան ՋԱԼՈՅԱՆ(Հայաստան)
Արա ՆԵԴՈԼՅԱՆ(Հայաստան)
Կազմակերպչական հանձնախումբ
Ընդհանուր համակարգող
Նազարեթ ԿԱՐՈՅԱՆ(ԱԻԿԱ Հայաստանի նախագահ)
Հաղորդակցության համակարգող
Եվա ԽԱՉԱՏՐՅԱՆ(ԱԻԿԱ Հայաստանի անդամ)
Թողարկման պատասխանատու
Նորա ԳԱԼՖԱՅԱՆ(Ուտոպիանա ընկերակցություն)
Մշակութային ծրագրի պատասխանատու
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ(ԱԻԿԱ Հայաստանի, ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական)
Օժանդակողներ
|
|
|
|
|
|
ՀՀ Մշակույթի նախարարություն |
Բաց Հասարակության Ինստիտուտ |
ՅՈՒՆԵՍԿՈ |
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
|
ԱԻԿԱ |
ԱԻԿԱ Հայաստան
|
Արտագրել ծրագիրը այստեղ
|